News

Երբ մայրենիի տոնը հոգու տոնի է վերածվում...

Educational 2018-03-13

Սիսիանի հ. 5 հիմնական դպրոցում շարունակվում է Մարենիին ձոնված դասերի շարքը: Հերթական բաց դասը կայացավ 5-րդ բ դասարանում ( ուսուցչուհի` Ն. Հովսեփյան): Ժամանակի ակունքներից եկող հայ լեզուն նորից մեծարվեց, համեմատվեց սուրբ հացի հետ: Աշակերտները սրբորեն երդում տվեցին Մայրենին պահել որպես սերնդեսերունդ փոխանցված տոհմական սրբություն: Խոստացան մայրենի լեզվով արտասանել միայն արդարության խոսքեր: Համեղական հայերենով արտասանեցին բանաստեղծություններ: Ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ տարբեր լեզուների, նրանց այբուբենների մասին: Դիտարժան էին բեմադրված հատվածները, երկխոսությունները: Տպավորիչ էր նաև հանգավորված այբուբենը ներկայացնելը, նրա նախապատմության մասին խոսելը: Ստեղծվեց միջառարկայական կապ` գրականություն, պատմություն, աշխարհագրություն, նկարչություն, երգ: Երեխաների շուրթերին մայրենին մերթ բուրում էր որպես վարդավառի ծաղիկ, մերթ հնչում որպես մայրական կաթնաբույր մրմունջ, մերթ` հայկյան նետի սույլ ու շառաչ: Ուշագրավ էին աշակերտների ձեռամբ արված պաստառին ամփոփումները, որոնցում լավագույնս դրսևորվել էին նրանց խորասույզ ու որոնողական աշխատանքը, գեղագիտական ճաշակը և ստեղծագործական ու համագործակցային կարողությունները: Ամբողջ դասը նվիրումի խոսք էր ու հոգու տոն` ձոնված հայոց լեզվին: Լեզուների մասնախումբ

Սյունիք, ք. Սիսիանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.