News

Հայտնի են հրաձգության Հայաստանի չեմպիոնները

Sports 2018-03-12

Մարտի 9-11-ը Երևանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել է 80 մարզիկ։ Հայաստանի առաջնության լավագույն մարզիկի կոչմանն ու դրամական պարգևին արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, ով առաջատար է եղել վազող թիրախ երկու ձևերում։ Առաջնությանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Վանաձորի թիմերի մարզիկները: Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները․ Օդամղիչ հրացան, 10մ (տղամարդիկ), 60 կրակոց վարժությունում՝ 1. Հայկ Բաբայան, 2. Սուրեն Բերյան, 3. Հրաչիկ Բաբայան: Օդամղիչ հրացան, 10մ (կանայք), 60 կրակոց վարժությունում՝ 1․ Մարիամ Միքայելյան, 2․ Ալլա Պողոսյան, 3․ Անուշ Նալբանդյան։ Օդամղիչ ատրճանակ, 10մ (տղամարդիկ), 60 կրակոց վարժությունում՝ 1․ Նորայր Առաքելյան, 2․ Երեմ Եղիազարյան, 3․ Բենիկ Խլղաթյան։ Օդամղիչ ատրճանակ, 10մ (կանայք), 60 կրակոց վարժությունում՝ 1․ Էլմիրա Կարապետյան, 2․ Նարե Գաբրիելյան, 3․ Մանան Ասլիկյան։ Վազող թիրախ,10մ (տղամարդիկ), 30+30 կրակոց վարժությունում՝ 1․ Հովհաննես Մարգարյան, 2․ Դավիթ Աբաջյան, 3․ Գագիկ Զազարյան։ Վազող թիրախ,10մ (կանայք), 30+30 կրակոց վարժությունում՝ 1․ Լիլիթ Մկրտչյան, 2․ Գոհար Վարդանյան, 3․ Արուսյակ Գրիգորյան։ Վազող թիրախ՝ խառը վազք, 10մ (տղամարդիկ), 2x20 կրակոց վարժությունում՝ 1․ Հովհաննես Մարգարյան, 2․ Դավիթ Աբաջյան, 3․ Հարություն Հարությունյան։ Վազող թիրախ՝ խառը վազք, 10մ (կանայք), 2x20 կրակոց վարժությունում՝ 1․ Լիլիթ Մկրտչյան, 2․ Գոհար Վարդանյան, 3․ Արուսյակ Գրիգորյան։ Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.