News

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ...

Educational 2018-03-07

Այսօր Գյումրու N45 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գարնանային ամենաշքեղ՝ Մայրության տոնին նվիրված միջոցառում 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ /դասղեկ Գ. Հովհաննիսյան/: Խոնարհում սահմանին կանգնած քաջարի հայ զինվորների հերոս մայրերին, ազգի սերուցքը կրթող մանկավարժ կանանց, հայ քույրերին, հայ մայրերին... Աշակերտներն իրենց հղկված ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվող ներկաներին: Մեր անմեղ մանուկների սրտի տրոփյունը զգացվեց իրենց ձեռքով պատրաստած փոքրիկ սրտիկներում, որոնք նվիրեցին իրենց սիրասուն մայրերին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.