News

Կանադայի թանգարանները

Educational 2018-03-07

Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցի VIIբ դասարանը «Ֆրանկոֆոնիայի երկրների թանգարանները» թեմայի շրջանականերում դասղեկ Լ. Մարտիրյանի հետ միասին առանձնացրել էին Կանադան և ընտրել էին այդ երկրի ամենահետաքրքիր թանգարանները: Աշակերտները իրենք էլ էին զարմացած նմանատիպ թանգարանների առկայությունից: Իսկ մի խումբ աշակերտներ էլ պատրաստել էին պաստառներ` թանգարանների մասին տեղեկատվությամբ: Նրանք ներկայացրեցին Մոնրեալի գիտական կենտրոնը,Մոնրեալի ժամանակակից թանգարանը, պատմեցին Կասա Լոմայի մասին, Բանկի թանգարանի, Կանադայի տեքստիլային գործվածքների թանգարանի մասին: Հաճելի էր, երբ աշակերտները համեմատում էին Կանադայի և Հայաստանի թանգարանները և հպարտանում, որ մեր թանգարանները ոչնչով չեն զիջում: Դասղեկ՝ Լ. Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.