News

«Փարաջանով» ֆիլմը կներկայացվի «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությանը

Featured 2013-09-04

Ուկրաինայի «Օսկարյան կոմիտեն» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առանձնացրել է երեք ֆիլմ, որոնք Ուկրաինան 2013թ. կներկայացնի Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին:
Այդ ֆիլմերն են Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը», Սերժ Ավեդիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովը», Ահտեմ Սեյտաբլաևայի «Հայտարմա»-ն:
 
Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել:
 
Ֆիլմը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։
 
Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի ֆիլմն Ուկրաինայում էկրան կբարձրանա 2013թ.-ի սեպտեմբերի 26-ին:
 
ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում:
 
Աղբյուրը՝ www.panarmenian.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.