News

Համադպրոցական տողան

Educational 2018-03-06

Յուրաքանչյուր ասուն մարդ կարիք ունի գնահատականի… Հենց այս կարգախոսով են կազմակերպվում Վանաձորի Գևորգ Չաուշի անվան N24 միջնակարգ դպրոցի համադպրոցական տողանները: Հերթականը համադպրոցական տողանն էր, որին մասնակցում էին դպրոցի I-XII դասարանների բոլորի աշակերտները, դասղեկները, ուսուցիչները, ծնողներ և դպրոցի տնօրենությունը՝ հանձին տնօրեն Հասմիկ Հովսեփյանի: Ամփոփվեցին I կիսամյակում կատարված արտադպրոցական և համադպրոցական աշխատանքների արդյունքները: Տնօրենի հրամանով շնորհակալագրերի և պատվոգրերի արժանացան բոլոր ոլորտներում ներկայանալի ձեռքբերումների հասած ուսուցիչները, աշակերտները, դասղեկները, ծնողները՝ դպրոցական միջոցառումներին ակտիվ մասնակցելու, իրենց շնորհներով դպրոցին օժանդակելու համար: Պատվոգրերի ու հուշանվերների արժանացան բոլոր - բոլորը, ովքեր իրենց մեծ ու փոքրիկ ավանդն էին ներդրել ընդհանուր գործում, ովքեր ճիշտ էին գիտակցել աշակերտ, ծնող, ուսուցիչ, դասղեկ լինելու իրենց առաքելությունը: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին՝ իրենց ներշնչանքներին մարմին տալու, իրենց հրճվանքները նկար ու ստեղծագործություն դարձնելու համար: Շնորհակալություն լուսանկարիչ Արտակ Մարուքյանին՝ միշտ դպրոցի հետ, դպրոցի կողքին լինելու, դպրոցով ապրելու համար, քառամյա մեր դպրոցի տարեգրությանը մնայուն էջեր նվիրելու համար, մեր գեղեցիկը և արժանին լուսաբանելու համար: Շնորհակալություն տնօրենության ներկայացուցիչներին՝ իրենց խոյանքներով մեր դպրոցի վարդե էպոսը հյուսելու համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 24 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.