News

Լեհահայերին նվիրված ցուցահանդես թիվ 93 դպրոցում

Educational 2018-03-02

Մարտի 2-ին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը, պաշտպանության, ռազմական և օդային կցորդ գնդապետ Դարիուշ Մարինովսկիի հետ համատեղ այցելեցին Դավթաշեն վարչական շրջանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 դպրոց, որտեղ դեսպանը բացեց «Լեհերի ծռայությունը Ռեչ Պոսպոլիտայում` Գրունվալդից մինչ Մոնտե Կասինո» ցուցահանդեսը` նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում լեհական հողի վրա բնակվող հայերին: Դեսպան Չեպլակը դպրոցի սաներին ներկայացրեց ցուցահանդեսի ստեղծման պատճառներն ու անդրադարձավ լեհական հողերի վրա հայերի պատմության դրվագներին: Իր խոսքում դեսպան Չեպլակը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսը ստեղծվել է հիմնադրամի ջանքերի շնորհիվ, գլխավորախես նպատակ ունենալով մոռացությունից փրկել լեհահայերի այն կերպարներին, ովքեր իրենց հետքն են թողել Լեհաստանի Հանրապետության պատմության էջերում: Այն նվիրված է հայերին, ովքեր մշակութային, ռազմական կամ գիտական ոլորտներում իրենց առանձնահատուկ ներդրումն են ունեցել Լեհաստանի պատմության մեջ 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ: Այստեղ ներկայացվում են մի շարք կենսագրություններ, հիշողություններ, ինչպես նաև լեհահայերին վերաբերող դեռևս չհրատարակված բազմաթիվ անգնահատելի արխիվային նյութեր:»: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո դպրոցի տնօրեն Արմեն Թորոսյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ դեսպանի համար կատարվեց շրջայց դպրոցում գործող ազատամարտիկ Աշոտ Մանուկյանին նվիրված թանգարանում:

ք. Երևանի թիվ 93 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.