News

Աբոնեմենտային համակարգ՝ Հայաստանի հավաքականի խաղերի համար

Sports 2018-03-02

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին։ Այսուհետ՝ յուրաքանչյուր տարվա սկզբում, վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: Ս․ թ․ մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից հնարավոր է ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային և Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են: Մարտի 1-ից վաճառքում են լինելու նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետևյալ 5 հանդիպումները` 24.03.2018 թ.՝ Հայաստան-Էստոնիա (ընկերական հանդիպում), 27.03.2018 թ.՝ Հայաստան-Լիտվա (ընկերական հանդիպում), 06.09.2018 թ.՝ Հայաստան-Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում), 13.10.2018 թ.՝ Հայաստան- Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում), 16.10.2018 թ.՝ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումները: Այս հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Նշենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.