News

Գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 19-ին

Featured 2018-03-02

Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչ ապրիլի 1-ը ներառյալ: Երկրորդից տասներկուերոդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչ ապրիլի 1-ը ներառյալ։ Ըստ կարգի՝ դպրոցները կարող են գարնանային արձակուրդի համար հատկացված օրերը միացնել ձմեռային արձակուրդին: Նախարարությունում այդպիսի դիմումներ եղել են դեռևս դեկտեմբեր ամսին: «Մայրաքաղաքից և մարզերից 13 դպրոցներ գարնանային արձակուրդը միացրել են ձմեռայինին: Պատճառները եղել են տարբեր, օրինակ՝ ջեռուցման խնդիրները»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը՝ հավելելով, որ այդ դպրոցների աշակերտներն այս տարի գարնանային արձակուրդ չեն ունենա: Գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի թիվ 17 և թիվ 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ: Աղբյուրը՝ Armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.