News

Բացի՛ր հոգուդ ներկապնակը ,մա՛րդ, գարուն է ու սեր։

Educational 2018-03-01

Բարի՛ գալուստ գույների, թարմության և նոր կյանքի աշխարհ։ Ամեն գարնան հետ կյանքը նորովի է սկսվում։ Ամենուր նոր շունչ ստացող ծառ ու ծաղիկն է, մայր բնությունը, նրա զգլխիչ երանգներն ու գարնանային ձայները։ Կյանքը սկսում է եռալ՝ երբեմն դուրս հորդելով իր բնականոն հունից ։ Գարունը նոր կյանքի սկիզբ է,որը նոր փոփոխությունների, գաղափարների, հաջողությունների է մղում։ Եկեք լինենք բարի, սիրենք մեզ շրջապատող աշխարհն ու մարդկանց: Այսօր գարնան շունչն էր թևածում Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում: Գարնանային բազմերանգ գույներով ու թարմությամբ էին ներկվել դասասենյակներն ու միջանցքները: Երեխաները երգ-երաժշտությամբ , բարձր տրամադրությամբ ու ծափողջույններով բացեցին այս տարվա գարնան առաջին էջը: Իրադարձությունների կենտրոնում 12-րդ դասարանցիներն էին, որոնք բարձր տրամադրությամբ փորձեցին անմոռանալի դարձնել իրենց դպրոցական վերջին գարունը:

Կոտայք, գ. Գեղաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.