News

Հայտնի են դարձել ձյուդոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Sports 2018-03-01

Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության ձյուդոյի 2018 թվականի պատանիների և երիտասարդների առաջնությանը մասնակցել է 130 պատանի և 35 երիտասարդ մարզիկ՝ Երևան, Հրազդան, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Մարալիկ, Արմավիր, Նոր Հաճն քաղաքներից և Արցախի Հանրապետությունից: Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (57 կգ): Տղաներից լավագույնն են ճանաչվել Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժան Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհաննիսյանը (81 կգ) և Արման Ավանեսյանը (90 կգ): Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել Գևորգ Վադանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բադալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) և Դավիթ Հարությունյանը (90+): Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.