News

Բաց դաս- միջոցառում <<Անգլերեն>> առարկայից

Educational 2018-02-28

Այսօր հպարտություն է ապրում յուրաքնչյուր ուսուցիչ, քանզի դառնալով ներշնչանքի աղբյուր` իր պարզ ու վճիտ առվակներով մանուկ սերնդին տանում է նոր կյանք` բարու, գեղեցիկի ու լավի զարմանահրաշ աշխարհը: Այդպիսին է մեր դպրոցում իր մանկավարժական պրակտիկան անցկանող անգլերենի ուսուցչուհի` Լուսինե Մելիքյանը.Տալով աշակերտներին իր հոգու ջերմությունը... Անգլերենի դաս- միջոցառումը 3ա դասարանում անցավ երեխաների ակտիվ մասնակցությամբ,այն նվիրված էր անգլերեն տառերի ուսուցման ավարտին : Դաս- միջոցառման նպատակն էր՝ ուսուցանել անգլերենի տառերը, ամրապնդել , նախադասություն, բառ, վանկ, հնչյուն հասկացությունները:Անգլերենի այբուբենն ուսանող փոքրիկները ոչ միայն բառեր կազմեցին, այլև ներկայացրին փոքրիկ պատմություններ, երգեցին, պարեցին:Միջոցառումն եզրափակվեց ուղերձ-մաղթանքով, որն ուղղեց դպրոցի տնօրեն` Ա. Սահակյանը- «Բարի մուտք դեպի օտար լեզուների խորհրդավոր աշխարհ>>: հատուկ շնորհակալություն հայտնեց` դասավանդող ուսուցչուհի Մարո Հովաննիսյանից, այդ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասնելու համար:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.