News

Ծաղիկներից պատրաստված Միկի մկնիկի արձանը՝ ռեկորդակիր

Featured 2018-02-28

Դուբայի Miracle Garden այգում տեղադրված Միկի մկնիկի՝ ծաղիկներից պատրաստված արձանը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձր «կանաչ» անձան։ Այն ամենամեծն է աշխարհում և պատրաստված է ավելի քան 100.000 բույսերից ու ծաղիկներից: Արձանն ունի 18 մ բարձրություն և կշռում է մի քանի տասնյակ տոննա: «Դրա վրա աշխատել է 100 բանվոր, ինժեներ ու դիզայներ, ովքեր օգտագործել են 50 տոննա բետոն»,-նշել է այգու տնօրեն Աբդուլ Նասեր Ռահալը: Նա հավելել է, որ արձանը ստեղծվել է սիրված մուլտհերոսի 90-ամյակի առթիվ: Արձանի ստեղծման աշխատանքներն իրականացվել են 45 օրվա ընթացքում։ Աղբյուրը՝ 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.