News

Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված հերթական միջոցառումը՝ Ստեփանավա

Educational 2018-02-28

Lուսե ժպիտով լուսանկարից նայող Հովհաննես Թումանյանը կարծես մասնակից էր միջոցառմանը, որը կազմակերպել էր դասվար Օլյա Զաքարյանը իր փոքրիկ աշակերտների՝ IIբ դասարանի սաների մասնակցությամբ: Միջոցառման ողջ ընթացքում Թումանյանական շունչն ու ոգին էր իշխում դահլիճում: Այն սկսվեց մուտքի հակիրճ խոսքով, որի ընթացքում երեխաները ներկայացրին մեծ բանաստեղծի կյանքի կարևորագույն փաստերը, խոսեցին նրա մեծության՝ ամեն տարիքի համար գրելու և հայ ամենաճանաչված գրողը լինելու մասին: Մեծ ոգևորությամբ և հուզմունքով երեխաները արտասանեցին մանկական հանրածանոթ բանաստեղծություններ, երգեցին Թումանյանի տեքստերով գրված երգեր: «Աշուն», «Փիսիկի գանգատը», «Հեյ ջան անցան», «Տերևաթաափ», «Ծիտիկի օրորքը», «Կաքավիկ», «Ախ, ինչ լավ են» երգերի խմբային, անհատական, բեմականացված կատարումները էլ ավելի հարստացրին միջոցառումը: Նշանավոր «Շունն ու կատուն» և «Չարի վերջը» բալլադների բեմականացումները, որոնց ընթացքում դերակատար երեխաները ցուցադրեցին անկաշկանդ խաղ, դրական լիցքեր ու նոր ուրախություն հաղորդեցին հանդիսատեսին: Միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց որ անմահ է Թումանյանը, անմահ է նրա ստեղծագործությունը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.