News

Շահագործման հանձնվեց միանգամից երկու դպրոց

Educational 2013-09-03

Ս.թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շահագործման հանձնվեցին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները:
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և պաշտոնատար այլ անձինք:
 
450 աշակերտական տեղով դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով:
 
Նույն օրը նշանավորվեց ևս մեկ նորակառույց դպրոցի բացմամբ, այս անգամ արդեն Արարատի մարզի Սիփանիկ գյուղում: 150 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսը շուրջ 2200.0 քմ է: Դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականին: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.