News

Ցերեկույթ՝ նվիրված Մայրենիին

Educational 2018-02-26

Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 20-ին , IVԱ դասարանում տոն էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել մայրենիի և գիրք նվիրելու տոներին՝ դասվար Վարսիկ Կարապետյանի նախաձեռնությամբ: Նրանք իրենց գեղեցիկ ու արտահայտիչ խոսքով ներկայացրին գրերի գյուտի ստեղծման պատմությունը և հայ ժողովրդի անցած ուղին: Փոքրիկ ներկայացման միջոցով ցուցադրեցին դրվագ գրերի գյուտի ստղծման պատմությունից: Դուդուկի հնչյունների ներքո ներկայացվեց հատված՝ ցեղասպանության ժամանակ անգամ , գաղթի ճանապարհին, հայ մայրը, ավազի վրա գրելով, որդուն սովորեցնում էր հայոց գրերը: Աշակերտները կատարեցին երգեր՝ նվիրված մայրենին և միմյանց նվիրեցին գրքեր: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.