News

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Educational 2013-09-02

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:

Կրթությունը, դպրոցը և, ընդհանրապես, գիտելիքը  միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա  պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի  հանդեպ: Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի ուղեկիցը:  Մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման  կարևորագույն նախապայմանն այսօր էլ գիտելիքն ու կրթությունն են: Կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի  երաշխավորն է,  ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման գործում։

Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ, ուզում եմ նաև  շնորհակալություն հայտնել ձեզ` մեր երկրի արժանավոր  քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու դժվար, բայցև  պատասխանատու  գործը պատվով կատարելու համար:

Սիրելի՛ դպրոցականներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած ձեր յուրաքանչյուր հաջողությամբ դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ապագայի ու ավելի լավ Երևանի կերտման գործում:

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ 
Երևանի քաղաքապետ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.