News

Մայրենի լեզվին նվիրված միջոցառում Թաղավարդի միջնակարգ դպրոցում

Educational 2018-02-26

ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ... Լսիր, որդիս, պատգամ որպես, Սիրող քո մոր խոսքը սրտանց, Այսօրվանից հանձնում եմ քեզ, Հայոց լեզուն հազարագանձ: Կտրել է նա հանց աստղալույս, Երկինքները ժամանակի, Շառաչել է խռովահույզ, Սլաքի հետ Հայկյան նետի: Ու Մեսրոպի Սուրբ հանճարով, Դարձել է գիր ու մագաղաթ, Դարձել է հույս, դարձել դրոշ, Պահել երթը մեր անաղարտ: Նրանով է մայրս ջահել Ինձ օրորոց դրել մի օր, Հիմա եկել մեզ է հասել Նրա կարկաչը դրավոր: Պահիր նրան բարձր ու վճիտ, Արարատի Սուրբ ձյունի պես, Պահիր նրան սրտիդ մոտիկ, Մեր պապերի աճյունի պես: Ու տես որդիս, ուր էլ լինես, Այս լուսնի տակ ուր էլ գնաս, Թե մորդ անգամ մտքից հանես, Քո Մայր լեզուն չմոռանա'ս... Սիլվա Կապուտիկյան

Մարտունի, գ. Թաղավարդի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.