News

Հայ մարզիկները՝ միջազգային մրցաշարի մեդալակիրներ

Sports 2018-02-26

Կիևում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։ Հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է մրցաշարի հաղթող՝ եզրափակչում հաղթելով ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին։ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) հաղթել է ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով նրա նկատմամբ։ 60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալի է արժանացել Արթուր Շահինյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.