News

Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է...

Educational 2018-02-24

Դիլիջանի Կենտրոնական դպրոցը ցանկանում է ստեղծել կրթված մարդկանց ցանց,որին հասնելու ճանապարհը հանրակրթությունն է, այն դպրոցը, որտեղ աշակերտները հիմնական գիտելիքներից բացի ձեռք են բերում արժեքներ, որոնք կերտում են մարդուն: Փետրվար ամսվա 2-րդ շաբաթը բուռն ու հետաքրքիր օր էր խոստացել Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի թիմին՝ 7ա-րդ դասարանի աշակերտներին, (դասղեկ Հ. Լոռյան), այս անգամ նրանց հյուրընկալել էին Դիլիջանի Կենտրոնական դպրոցի ուսուցիչներն ու տարեկիցները: Դասապրոցեսի նորույթը նշանակալի էր, ձևաչափը՝ անգնահատելի հետաքրքիր: Աշակերտները նախ ներկա եղան պարարվեստի դասին, այբեցիների հետ պարելով Կարնո քոչարի, այնուհետև մասնակցեցին արվեստի դասին փորձելով կավե իրեր պատրաստել, շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին, Վանաձորի 23-ի և Կենտրոնական դպրոցի միջև տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական խաղ, իսկ քիմիական լաբորատորիայում իսկական հրավառություն էր՝ աշակերտները մասնակիցը եղան մի շարք հետաքրքիր քիմիական փորձերի: Կրթահամալիրը լավ կրթություն ստանալու առումով խոստումնալից է, ադմինիստրատիվ և ուսուցչական կազմը անչափ սիրալիր, օրն էլ բավականին հագեցած...

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.