News

Մրցույթ ինֆորմատիկայից

Educational 2018-02-24

Արճիսի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդումը բավականին բարձր մակարդակի վրա է: Այս անգամ էլ ուսուցչուհի Ս. Մակարյանը առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա 6-8-րդ դասարանների աշակերտների միջև: Թեժ պայքար ծավալվեց երեք թիմերի միջև: Թիմային հաշվարկով առաջատար էր WORD թիմը, սակայն մրցույթի վերջում բլից-հարցեր ուղղվեցին թիմերի ավագներին: Լավագույն արդյունք ցուցաբերեց PowerPoint թիմի ավագ 7-րդ դասարանի աշակերտ Ս. Ռևազյանը՝ 5 հարցից 4-ին տալով ճիշտ պատասխան և իր թիմի համար ապահովելով հաղթանակ: Մրցույթը բովանդակալից էր և շատ ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.