News

Ապրանքը պահանջում է ճիշտ գովազդ

Educational 2018-02-23

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Մկրտչյանն այս անգամ հասարակագիտության դասն այլ կերպ անցկացրեց: Դասի թեման էր «Շուկայական մրցակցություն, գնային համակարգ»: Ուսուցչուհին դասարանը բաժանել էր խմբերի: Յուրաքանչյուր խումբ ընտրել էր իր անունը, ուներ կարգախոս և համապատասխան պաստառներ: Գովազդում էին որևէ ապրանք: Սովորողները իրենք էին որոշել ապրանքի գինը, իրենք էին ներկայացնում որակային հատկանիշները: Գովազդն այնպես էր արվելու, որն առաջացներ մրցակցություն շուկայում և սպառողի կողմից ուշադրության արժանանար: Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց և գովազդեց իր ընտրած ապրանքը: Հետո խմբերը հարցեր ուղղեցին միմյանց: Դասի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկան տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալ Գ. Գրիգորյանը և ՄԿԱ գծով տեղակալ Գ. Հակոբյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին սովորողներին ապրանքը ճիշտ գովազդելու և սիրով ներկայացնելու համար: Դասը հետաքրքիր էր, բովանդակալից: Կարևորն այն է, որ այդ ամենը սովորողների կողմիցկատարվեց մեծ ոգևորությամբ: Կարծում ենք, որ նրանք հետագայում կարող են դառնալ գովազդի մասնագետներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.