News

ՄԱՅՐԵՆԻԻ ՏՈՆԸ

Educational 2018-02-23

Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական տոնն էր. նշում էին Մայրենիի միջազգային օրը: Հ. լեզվի ուսուցիչներ Հ. Պողոսյանը և Գ. Ալավերդյանը միջոցառման խորագիր էին ընտրել Պաուստովսկու հայտնի խոսքը. Մայրենի լեզվի նկատմամբ անտարբեր մարդը վայրենի է: Աշակերտները կարևորեցին մայրենիի դերը, բերեցին հայտնի մարդկանց թևավոր խոսքեր մայրենիի մասին: Դերային փոքրիկ կատարումներով, ասմունքով ու երգով փառաբանեցին մայրենին, նրա նվիրյալներին: Միջոցառման 2-րդ փուլը մրցութային էր, մասնակցում էին 7-րդ դասարանի Ձևաբանություն և 8-րդ դասարանի Շարահյուսություն թիմերը: Հարցերը կազմված էին աշակերտների անցած թեմաներից, կային տրամաբանական հարցեր, կատակ հարցեր: Դահլիճը ձևավորված էր պաստառներով, թևավոր խոսքերով: Միջոցառումը բովանդակային էր, շատ ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.