News

Հայոց լեզուն հազարագանձ

Educational 2018-02-22

Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվեց մայրենի լեզվին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ «Հայոց լեզուն հազարագանձ» խորագրով: Միջոցառումը սկսվեց հայոց տառերի ստեղծման պատմությունից, սուրբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված բանաստեղծություններից, ապա հանդես եկան Այբբենարանը, Մայրենի լեզուն, Մեսրոպ Մաշտոցին կերպավորող աշակերտները: Մասնակիցները կարդացին բանաստեղծություններ, ասույթներ և կատարեցին երգեր՝ նվիրված հայոց լեզվին: Աշակերտները երդվեցին սիրել և պահպանել մայրենի լեզուն և միշտ խոսել հայերեն:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.