News

Եգիպտոսում հայտնաբերվել է փարավոնների կառավարման ժամանակաշրջանի տաճար

Featured 2018-02-22

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր Էշ Շեյխ նահանգում գիտնականները հայտնաբերել են 26-րդ դինաստիայի փարավոնների կառավարման ժամանակաշրջանի տաճար (մոտավորապես մ.թ.ա. 685-525 թթ.): Տաճարը գտնվում է Թել էլ Ֆարաին շրջանում, որտեղ էլ ավելի վաղ հայտնաբերվել էին հին եգիպտական հուշարձաններ: Հայտնաբերված տաճարից պահպանվել են պատերի և հատակի հատվածները: Հայտնաբերվել են նաև փարավոնների և աստվածների քանդակագործական պատկերներ, որոնք հին ժամանակներում տեղադրվել են տաճարում: Եգիպտոսի իշխանությունները պլանավորում են Կաֆր Էշ Շեյխի Թել էլ Ֆարաինը ներառել զբոսաշրջիկների այցելության համար հետաքրքիր հին եգիպտական հուշարձանների ցանկում։ Նշենք նաև, որ բոլոր գտածոները կտեղադրվեն կառուցվող թանգարանում։ Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.