News

Քննարկում` Գյումրու թիվ 7 դպրոցում

Educational 2013-01-30

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվել է քննարկում` դպրոցների աղետների ռիսկի կառավարման թեմայով, որը կազմակերպել էր Unicef-ը: Միջոցառմանը ներկայացվեցին նաև ԱՌՆ կրթության ուսուցման և ուսումնառության նյութեր:

Սեմինարին մասնակցում էին դպրոցի աշակերտական, ուսուցչական և ծնողական հանրույթի ներկայացուցիչներ:

Աշակերտները ակտիվ մասնակցեցին քննարկումներին, առաջադրեցին իրենց հուզող հարցերը: Սեմինարին մասնակից ուսուցիչներից մի քանիսը սույն թվականի փետրվար ամսին Ծաղկաձորում կմասնակցեն վերոհիշյալ թեմայի շրջանակներում վերապատրաստման, որից հետո կկարողանան փորձի փոխանակում կատարել դպրոցում:
 
Ինչպես նաև «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից» փորձագետներ կաշխատեն դպրոցի աշակերտական խորհրդի ներկայացուցիչների հետ, ովքեր նույն աշխատանքը կկատարեն աշակերտների շրջանում :
 
                                                                                  Սեփ. լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.