News

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը նշեց Գիրք նվիրելու տոնը

Educational 2018-02-20

Այսօր՝փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է՝պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից: Այսօրը անակնկալներով լի էր նաևՎանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը ,որտեղ առանձնահատուկ կերպով էին նշում այս գեղեցիկ տոնը : Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Անահիտ Իսկանդարյանը,Լուսինե Թադևոսյանը կազմակերպել էին յուրատեսակ ֆլեշմոբ,որի ընթացքում աշակերտները շրջում էին միջանցքներում և արտասանում որևէ ստեղծագործություն ,իսկ հեղինակին գուշակող աշակերտը գիրք և շնորհակալական բացիկ էր ստանում,որում նշված էին գուշակած ստեղծագործության հեղինակը և ստեղծագործությունը : Դպրոցն ամբողջությամբ ձևավորված էր գրքի խորհուրդը կարևորող հետաքրքիր պաստառներով,բացիկներով: Հասկանալով գրքի տոնի խորհուրդը՝մեզանից յուրաքանչյուրը կարող է անակնկալ մատուցել իր սիրելի կամ հարազատ մարդուն՝գրքեր նվիրելով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.