News

ԿԳ նախարար Ա.Աշոտյանի հանձնարարականով սիրիահայ ուսանողների համար զեղչվել են ուսման վարձավճարները

Educational 2013-08-30

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով»,- մասնավորապես ասվել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` բուհերի ռեկտորներին ուղղված շրջաբերական նամակում:
Նախարարի նամակում նաև նշվել է. «Սիրիայի բուհերից ՀՀ բուհեր տեղափոխվել ցանկացող սիրիահայ ուսանողների համար, եթե առարկայական տարբերությունները գերազանցում են 20 կրեդիտը, սահմանել առարկայական տարբերությունների հանձնման ժամկետ և նրանց հնարավորություն տալ ուսումնառությունը շարունակել այն կուրսից, որից նրանք տեղափոխվել են»:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.