News

Ես մի զարկն եմ քո բազկի …

Educational 2018-02-16

Հայոց ազգային բանակին և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված <<Սարդարապատից Արցախ >> միջոցառումների շրջանակում <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմանկան դպրոց >> ՊՈԱԿ -ի <<Կորյուն >> աշակերտական խորհրդի ջանքերով ՝ համագործակցությամբ պատմության ուսուցչուհի Շ.Բարսեղյանի , կազմակերպվեց զրույց-քննարկում : Քննարկման առանցքը հայրենիքն ու հայրենասիրությունն էին, մասնավորաբար Արցախյան պատերազմի հերոս Էդվարդ Պողոսյանը: Հերոսի անցած մարտական ուղին և անձնուրաց կերպարը իրապես շատ ոգեշնչող էին սովորողների համար: Նրանք մեկ անգամ ևս արժևորեցին այն պարտավորեցնող փաստը, որ իրենք սովորում են հենց հերոսի անունը կրող դպրոցում: Հոբելյանական միջոցառումների շրջանակում աշակերտական խուրհուրդը այս շաբաթ կազմակերպել էր նաև բազկամարտի մրցույթ` <<Ես մի զարկն եմ քո բազկի>> խորագրով: Մրցույթի մասնակիցները 6-9-րդ դասարանների աշակերտներ էին, ովքեր պայքարեցին երկու տարիքային խմբում: Մրցույթից առաջ մասնակիցներին ողջունեց և ոգևորեց փոխտնորեն Նոնա Վարդանյանը՝ իր խոսքով վկայակոչելով այն միտքը , թե մարզադաշտը հանդիսանում է նախադուռը ռազմադաշտի, իսկ մարզարվեստը ծառայում է ռազմարվեստին , որով մարզիկը դառնում է մարտիկ: Մարցույթը վարում էին դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ա.Սիմոնյանը և Հ.Վարդանյանը:Մրցույթի ավարտին հաղթողներին շնորհվեցին մրցանակներ : Դպրոցի փոխտնօրեն Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.