News

Թատրոնների տնօրեննրը ներկայացրել են աշնանային թատերաշրջանի ծրագրերը

Featured 2013-08-29

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնների տնօրենները ներկայացերցին, թե ինչպիսի ներկայացումներ են պատրաստել հանդիսատեսի համար:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի ներկայացմամբ, սեպտեմբերի 10-ից մեկնարկող թատերաշրջանին հանդես կգան ինչպես խաղացանկային ներկայացումներով, այնպես էլ նոր բեմադրություններով: Հոկտեմբերին նախատեսվում է երկու նոր ներկայացումների առաջնախաղ: Թատրոնը նաև նախատեսում է Պ. Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ հյուրախաղով հանդես գալ Արցախում:
 
Ծավալուն բեմադրական փորձեր է սկսում Մնջախաղի պետական թատրոնը : Շարունակվելու են «Կարինե» օպերետի բեմադրական փորձերը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ աշնանը նախատեսվում է նաև «Սիրո երգիչը» օպերետի բեմադրական աշխատանքների իրականացումը: Ընդ որում վերոնշյալ ներկայացումներից 7-ը իրականացվում են պետական աջակցությամբ:
 
Ընդհանուր առմամբ, պետական աջակցությամբ 2013 թ. իրականացվել և իրականացվում են ավելի քան 22 թատերական ծրագրեր ու նախագծեր:
 
«Հայֆեստ» և «Կին» միջազգային կինո փառատոների անցկացմամբ պայմանավորված ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծանրաբեռնված աշխատելու են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական և Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնների դահլիճները:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.