News

Տեառնընդառաջ

Educational 2018-02-13

Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Տեառնընդառաջ>> միջոցառումը 5-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին: Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

ք. Երևանի թիվ 93 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.