News

Տյառնընդառաջ

Educational 2018-02-13

Տյառնընդառաջ. քրիստոնեական եւ ժողովրդական տոն Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետեւ եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցն,ինչպես ամեն տարի,այս տարի նույնպես համախմբված և ուրախ տրամադրվածությամբ նշեց և անցկացրեց այս գեղեցիկ,սերնդեսերունդ եկող ՏՈՆԸ։

Արմավիր, գ. Մյասնիկյանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.