News

<<Ժ>> հնչյուն տառի ուսուցում

Educational 2018-02-13

Սևանի N4 հիմնական դպրոցի Iա դասարանում անցկացվեց բաց դաս <<Մայրենի >> առարկայից (դասվար` Ռ. Սանամյան):
Փորձառու դասվարի դասերը միշտ էլ եղել են բովանդակալից, լավ նախապատրաստված: Դասը սկսվեց նախորդ նյութի հարցումով:Պատմեցին թեմատիկ նկարը, կարդացին բառաշարերը և <<Ցորենի հատիկ>> ոտանավորը: <<Քառաբաժան>>-ի միջոցով աշակերտները դրսևորեցին իրենց կարողությունները, կարողացան առանձնացնել առարկա և գործողություն ցույց տվող բառեր: Դասը ընդմիջվեց ֆիզկուլտ դադարներով:
Նոր նյութի` <<Ժ>> հնչյուն -տառի ուսուցումը կատարվեց դիդակտիկ նյութերի ցուցադրումով: Անցկացվեց զրույց թեմատիկ նկարի շուրջ: Պատմությունից դուրս բերեցին Ժիրայր, ժամացույց, ժամ, ժամանակ, երաժիշտ բառերը:
Մտագրոհով թվարկեցին <<ժ>>-ով բառեր (ժայռ, կուժ, ժառանգ, ժապավեն):
Հնչյունային վերլուծության ենթարկեցին <<ժամանակ>> բառը, հնչյունները տեղադրեցին վանդակների մեջ: Դասարանին հյուր եկած <<բաղաձայնիկը>> նվիրեց հանելուկ ու ոտանավոր:
Գեղեցիկ պահ էր Ժորժի թագադրումը, <<Ժ>>-ի տեղադրումը տառադարանում, նրա տեղի որոշումը տառերի շարքում:
Ներկաները բավականություն ստացան երեխաների պատրաստվածությունից, անմիջականությունից ու ակտիվությունից:
Ուսուցչուհին հասել էր իր նպատակին` սաները դրսևորեցին կայուն գիտելիքներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.