News

Շախմատի բաց դաս

Educational 2018-02-12

Սևանի N4 հիմնական դպրոցի շախմատի ուսուցչուհի Փիրուզա Ոսկանյանի անցկացրած բաց դասը նպատակ ուներ բացահայտել III բ դասարանի աշակերտների շախմատային կարողություննրը, դրանք գործնականում կիրառելու հմտությունները։ Խմբային աշխատանքի միջոցով <<Շախմատասեր>>, <<Գիտակներ>> և <<Ժպտերեսներ>> թիմերը պատասխանեցին շախմատին վերաբերող հարցերի, ներկայացրին իրենց պաստառները խորհրդանիշերը և նշանաբանները։ Երեխաները լուծեցին շախմատային հանելուկներ, կարդացին աքրոստիկոսներ։ Աշակերտները իրենց հետաքրքիր մոտեցումներով մասնակից դարձան նաև <<Գլուխկոտրուկներ>> նյութի ուսուցմանը՝ ինչը գովելի մեթոդ էր ուսուցչուհու կողմից։ Դասի ընթացքում դրսևորվեցին ոչ միայն աշակերտների՝ առարկայից ունեցած գիտելիքները, այլև Հայաստանում շախմատի զարգացման, հայտնի շախմատիստների և շախմատի պատմության մասին։ Բաց դասը բարձր գնահատվեց տնօրենության և ուսուցիչների կողմից։

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.