News

Սոչիում Գեորգի Գարանյանի անվան ջազ փառատոն կկազմակերվի

Featured 2013-08-28

Սեպտեմբերի վերջերին Սոչիում կանցկացվի «Ջազի արքա» փառատոնը, որն առաջին անգամ անցկացվել է 2011թ. Մոսկվայում: Անցած տարի այն եղել է Գելենջիկում, իսկ այս տարի կանցկացվի Սոչիում` ներդրումային ֆորումի միջազգային մշակութային ծրագրի շրջանակներում:
Նման նախագծի միտքը ծագել էր հենց ջազմենի մոտ: Երաժշտի հիշատակին նվիրված նախագիծը կյանքի է կոչել Գարանյանի կինը` Նելլի Զակիրովան:
 
«Այս տարի փառատոնին կմասնակցեն` հայտնի «The Starr Sisters» եռյակը Ավստրալիայից, հանրահայտ ջազ մեներգիչներ` Ջեյմ Դեյվիսը և Սինթիա Սքոթը ԱՄՆ-ից, վիրտուոզներ Սանյա Կրոյտորը և Լեոնիդ Պտաշկան Իսրայելից, ստեպ պարող Պոլինա Բուտկոն (Ռուսաստան), ջազային լեգենդար կիթառահար Ալեքսեյ Կուզնեցովը, «Черный квадрат» տաղանդավոր խումբը Ռուսաստանից և, իհարկե, «Мелодия» նվագախումբը` Գեորգի Գարանյանի Մեծ խումբը», – ասված է հաղորդագրության մեջ: 
 
Ազգությամբ հայ սաքսաֆոնահար, երգահան Գեորգի Գարանյանը մահացել 2010թ.:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.