News

Աշխարհի գավաթը ցուցադրվեց Երևանում

Sports 2018-02-08

Աշխարհի 2018 թվականի առաջնությանն ընդառաջ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում։ Այն առաջին անգամ բերվել է Հայաստան և ցուցադրվել Երևանում: Կազմակերպված փակ միջոցառմանն այն ներկայացրել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն, «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, ով հայերենով բարի կեսօր է մաղթել ներկաներին, հիշատակել հայազգի անվանի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկայեֆին և Ալեն Պողոսյանին, ինչպես նաև քաջալերել Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել է 2017-ի սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում: Մինչև տարվա վերջ այն հասցրել է այցելել Ռուսաստանի 16 քաղաք՝ ճամփորդելով ավելի քան 16.000 կմ: Հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է գավաթի շրջագայության երկրորդ փուլը։ Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլ ամիսներին գավաթը «կայցելի» ավելի քան 50 երկիր: Այս տարի գավաթի շրջագայությունը կներառի նաև 24 նոր երկիր, որտեղ նախկինում գավաթը երբեք չի եղել: Մայիսին այն կվերադառնա Ռուսաստան՝ իր շրջագայությունը շարունակելով երկրի տարածքում, իսկ հուլիսի 15-ին կհանձնվի Աշխարհի առաջնության հաղթող թիմին: Պաշտոնական արարողությանը ներկա էին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Բրախովը, Քրիստոֆ Սթեքը, Եվգենիա Ստոիչկովան։ Միջոցառումը մեկնարկել է աճպարարական արարողությամբ։ Նախ մի քանի հոգի պահեցին սև վարագույրը, ապա կողպեքներով ճամպրուկով սրահ է բերվել 6 կգ ոսկուց ձուլված աշխարհի գավաթը․ այնուհետև վարագույրի հետևում մի քանի րոպեում խորհրդավոր կերպով այն տեղադրվել է պատվանդանի վրա, ինչից հետո իջեցվել է սև վարագույրը և ներկայացվել հանրությանը։ «Ուրախ ենք, որ կարող են երջանկացնել հայ երկրպագուներին։ Ինչպես գիտեք, միայն հաղթող թիմը կարող է դիպչել գավաթին։ Այս գավաթը կրկնօրինակ չէ, այն 1972-ին ստեղծված իսկական գավաթն է։ Սա իրապես յուրօրինակ հնարավորություն է մարզասերների համար։ Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի հավաքականն այն կբերի հայրենիք»,- նշել է Ստոիչկովան։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.