News

Թուրք պատմաբանի գիրքը՝ Հայոց ցեղասպանության մասին

Featured 2018-02-07

Լույս է տեսել «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի ու հեռագրերն Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որի հեղինակն է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։ «Գիրքն արդեն պաշտոնապես լույս է տեսել: Ես այժմ ձեռքում եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողություն է»,-նշել է հեղինակը: Գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացվում են նոր փաստաթղթեր, այլև քննարկվում է «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: Գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան 2016 թվականին թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում: Այս գրքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում նշված են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։ Աղբյուրը՝ Armedia.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.