News

Աշխատանքի հնարավորություն Dasaran-ում․ տեխնիկական սպասարկման մասնագետ

Featured 2015-10-26

Dasaran կրթական ծրագիրն աշխատանքի է հրավիրում 25-40 տարեկան անձանց Dasaran 2.0 ծրագրի շրջանակում տեխնիկական սպասարկման մասնագետի պաշտոնում աշխատելու համար:

 

Աշխատանքի նկարագրություն․

 

  • Ծրագրի իրականացման բոլոր փուլերում տեխնիկական աջակցության ապահովում,
  • Ըստ ընդունված գործընթացների տեխնիկական տարաբնույթ խնդիրների լուծում,
  • Առկա տեխնիկական խնդիրենրի պարզաբանում և լուծումների իրականացման վերահսկում,
  • Վերապատրաստումների և տարաբնույթ միջոցառումների ժամանակ տեխնիկական սպասարկման իրականացում:

 

Նշված աշխատանքի համար դիմել ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:

 

Դիմելու վերջնաժամկետն է ս. թ. նոյեմբերի 13-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.