News

Աշխատանքի հնարավորություն Dasaran-ում․ վերապատրաստումների համակարգող

Featured 2015-10-26

Dasaran կրթական ծրագիրն աշխատանքի է հրավիրում 25-40 տարեկան անձանց Dasaran 2.0 ծրագրի շրջանակում վերապատրաստումների համակարգողի պաշտոնում աշխատելու համար:

 

Աշխատանքի նկարագրություն․

 

  • Աշակերտ օգտատերերի հետ օնլայն և օֆլայն աշխատանքի կազմակերպում,
  • Աշակերտների հետաքրքրությունների ուսումնասիրում և առկա խնդիրների վերհանում,
  • Հմտությունների զարգացման փուլում աշակերտներից բաղկացած թիմերին անհրաժեշտ  աջակցության և խորհրդատվության տրամադրում,
  • Վերապատրաստումներին առնչվող նյութերի մշակում, լավագույն փորձառության ուսումնասիրում և կիրառում,
  • Վերապատրաստումների իրականացում և համակարգում:

 

Նշված աշխատանքի համար դիմել ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:

 

Դիմելու վերջնաժամկետն է ս. թ. նոյեմբերի 13-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.