News

Աշխատանքի հնարավորություն Dasaran-ում

Featured 2015-10-26

Dasaran կրթական ծրագիրն աշխատանքի է հրավիրում 25-40 տարեկան անձանց Dasaran 2.0 ծրագրի շրջանակում նախագծի ղեկավարի օգնականի պաշտոնում աշխատելու համար:

 

Աշխատանքի նկարագրություն․

 

  • Ադմինիստրատիվ և ուսումնական աջակցության աշխատանքների կատարում ծրագրի իրականացման բոլոր փուլերում,
  • Տարաբնույթ միջոցառումների կոորդինացում, աջակցություն ծրագրի նախագծման և վերահսկման փուլում,
  • Թղթաբանական տարաբնույթ աշխատանքների կատարում,
  • Նախագծի ղեկավարի վերահսկմամբ զեկույցների պատրաստում,
  • Աջակցություն էլեկտրոնային և գրավոր նյութերի պատրաստման, առաջարկների, պրեզենտացիաների ստեղծման աշխատանքներում,
  • Նախագծի ղեկավարի հանձնարարությամբ ծրագրի շրջանակներում այլ աշխատանքների կատարում:

 

Նշված աշխատանքի համար դիմել ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը:

 

Դիմելու վերջնաժամկետն է ս. թ. նոյեմբերի 13-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.