News

Հայոց բանակի 26 ամյակ

Educational 2018-02-06

31.01.2018թ Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցում 5-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց բանակի 26 ամյակին նվիրված միջոցառում, որը նպատակաուղղված էր աշակերտների ռազմահայրենասիրությանը; Սովորողները փաստեցին, որ լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ,այդ թվում՝ ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկական ,ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը:Ճիշտ է՝ հայերը ռազմաշունչ , ռազմատենդ ազգ չեն , սակայն իրենց մարտունակությամբ, քաջությամբ,պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել , այլև հաճախ գերազանցել են շատերին: Ներկայացվեցին դրվագներ արցախյան գոյամարտի հաղթական էջերից:Դպրոցի կամարների ներքո Տիգրան Մեծի անվանակիր աշակերտի կատարմամբ թնդաց հայ զինվորի խրոխտ երգը,որով էլ ամփոփվեց ցերեկույթը:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.