News

Հայ շախմատիստները մասնակցում են «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությանը

Sports 2018-02-06

Իրանում մեկնարկել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Արփին Գրիգորյանը: Առաջին 3 տուրից հետո 5 շախմատիստ 3-ական միավորով գլխավորում է աղյուսակը: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Սիրանուշ Ղուկասյանը: Առաջին տուրում Ղուկասյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Սերգեյ Կասպարովի հետ, երկրորդում առավելության է հասել ՖԻԴԵ-ի վարպետ Սադեհ Շահինի նկատմամբ, իսկ երրորդում միավորը կիսել է ՖԻԴԵ-ի վարպետ Ալի Ռաշդոդի հետ: Այս երեք շախմատիստները գործակցով զգալիորեն գերազանցում էին Ղուկասյանին: Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 1.5 միավոր, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը՝ 0.5, իսկ Արփինե Գրիգորյանը իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել: Նշենք, որ մրցաշարին այս տարի մասնակցում է 15 երկրի 82 շախմատիստ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.