News

Հայոց բանակի 26-ամյակին նվիրված տողան Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Educational 2018-02-06

Ամեն տարի Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում առանձնահատուկ շուքով է նշվում բանակի տոնը: Այս տարի էլ՝ հունվարի 26-ին, ողջ դպրոցը մասնակցում էր տողանին, որն իրականացավ դպրոցի հանդիսությունների սրահում: Միջոցառումը վարում էին 7-րդ դասարանի աշակերտները: Նրանք իրենց մուտքի խոսքում խոսեցին հայոց բանակի անցած 26-ամյա ուղու, նրա կայացման, նրա կարևոր ձեռքբերումների մասին, փառաբանեցին հայոց բանակի հաղթանակները, փառք ու հավերժ հիշատակ մաղէեցին բոլոր զոհված հերոսներին, բարի ծառայություն՝ նորակոչիկ ծառայողներին: Միջոցառումը հարստացավ տղաների երգչախմբի, մի խումբ ապագա զինվոր տղաների խոսքի առկայությամբ, ինչպես նաև անհատ ասմունքողների ու երգողների կատարումներով: Առավել տպավորիչ էր «Երդում» երգի ողջ դպրոցի մասնակցությամբ կատարումը, Հայոց բանակին նվիրված կոչ-ուղերձի հղումը: Տողանին մասնակցում էր նաև «Պատանի երկրապահ» ակումբի դպրոցի խումբը, որը ցուցադրական իր ելույթով զարմացրեց և ոգևորեց ներկաներին՝ ինքնազենի քանդում և հավաքում, մարտարվեստի վարժությունների կատարում: Բանակի տոնի շրջանականերում էր նաև նախօրոք կազմակերպված «Իմ բանակը» խորագրով նկարչական ցուցահանդեսը տարրական դպրոցի և պաստառների մրցույթը՝ 5-9-րդ դասարանների մասնակցությամբ: Հետաքրքիր արձագանք ստացավ զինվորական փոստարկղ անկյունը, ուր երեխաները տեղադրեցին Հայոց բանակին ու զինվորներին ուղղված իրենց մաղթանքները, բանաստեղծությունները, ակրոստիքոսները, նամակները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.