News

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

Educational 2018-01-30

Մեր երկրի անկախության, սահմանների անառիկության, կայուն զարգացման գլխավոր երաշխավորն ու պաշտպանը հայոց բանակն է, մե'ր բանակը, որի յուրաքանչյուր զինվորն այս հինավուրց հողի կենսական ուժով է սնվում, ամրանում, առնականանում է հաղթանակած հայ հայրերի անկոտրում ոգով ու պաշտպանվում հայ մայրերի մշտարթուն աղոթքով: Սահմանը հսկող քաջը հստակ գիտակցում է իր առաքելությունը և զգում իր թիկունքին կանգնած ժողովրդի ուժը: Այս գիտակցումով էին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներն անթաքույց ոգևորութամբ իրենց սրտի խոսքն ասում մեր բանակի ու զինվորների մասին: Ոգևորությունը վարակիչ էր, և հանդիսատեսը նույնպես իրեն զգում էր բանակի ու պետականության գաղափարի մի մասնիկը: «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» միջոցառումը կազմակերպել էին դպրոցի տնօրենի` ՄԿԱ գծով տեղակալ Գ. Հակոբյանը, պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը, աշխարհագրության ուսուցիչ Ն. Գաբրիելյանը: Զեկուցումով հանդես եկավ դպրոցի զինղեկ Ա. Խանաղյանը: Բանակի ու պետականության դերի մասին խոսեց նաև միջոցառման հյուր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին գեղեցիկ խոսքեր ու երգեր, ու կարևորվեց այն գաղափարը, որ հզոր, անկախ, զարգացող հայրենիքը իրականություն կդառնա, եթե բոլորը լծվեն այդ գործին, չերկմտեն, միասնական լինեն ու հավատան:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.