News

Կյանք՝ հանուն կյանքի

Educational 2018-01-30

Լեռները հպարտ վեր են բարձրանում, Որ փառքդ վերև տանեն, հայենի՛ք: Արծիվները վես երկինք են հասնում, Որ փառքդ երկի՛նք տանեն, հայրենի՛ք: ... Իսկ զավակներդ, զավակնե՛րդ անգին Իրենց արյունն են տալիս սրտագն, Որ փառքդ անմա¯հ պահեն, հայրենի՛ք... Ս. Կապուտիկյան Այո՛, այս ազգի համար բոլոր ժամանակներում լինելիության խաչն իրենց ուսերին են կրել նվիրյա՛լ զավակները: Այսօր էլ հե՛նց նվիրյալ հերոս զավակներով է Հայոց բանակն անպարտելի, Հայաստան աշխարհի սահմաններն՝ անառիկ: 2018 թ. հունվարի 28-ին Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան № 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հայոց բանակի 26-ամյակին և դպրոցի շրջանավարտ Սարգիս Աբրահամյանի խնկաբույր հիշատակին: Միջոցառումն սկսվեց դպրոցի բակում տեղադրված արցախյան հերոսամարտում զոհված դպրոցի սաների հուշաքարի մոտ ծաղկադրման արարողությամբ, շարունակվեց Փառքի սրահում, որտեղ էլ կատարվեց ՆԶՊ դասասենյակի անվանակոչությունը Սարգիս Աբրահամյանի անունով: Հանդիսությունների սրահում անցկացվեց միջոցառման հիմնական մասը: Այն յուրօրինակ խոնարհում էր թե՛ բանակին, թե՛ Սարգսի պես հերոս տղաներին: Միջոցառումն իրենց ելույթով առավել տպավորիչ դարձրին ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը և <<Մարաթուկ>> ազգագրական երգի-պարի համույթը: Միջոցառման ավարտին իրենց խոսքն ասացին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, ԼՂՀ 5-րդ պահպանական շրջանի շտաբի պետ Հ. Լևոնյանը, Երկրապահ կամավորականների միության Արարատի մարզային խորհրդի փոխնախագահ Ս.Զաքարյանը, հերոսի հայրը՝ Գուրգեն Աբրահամյանը: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ: Թո՛ղ այսուհետ խոսելիս կամ գրելիս ընտրենք <<Կյանք՝ հանուն նոր կյանքերի>> խորագիրը, թող մեր հայրենիքի զավակները ո՛չ մարտի դաշտում՝ գարուն հասակում, այլ առաջացած տարիքում՝ հայրենանվեր ու հայրենաշեն գործերով, իրենց զավակներով, թոռ ու ծոռներով: Թո՛ղ խոնարհումն ունենա ո՛չ թե մրմուռի, այլ լոկ հպարտության զգացում: Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ: Հերոսներդ ընկնում են և ապրում՝ փառքի՛դ համար:

Արարատ, ք. Մասիսի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.