News

Հայոց բանակ

Educational 2018-01-30

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հունվարի 27-ին Ստեփանակերտի համար 6 հիմնական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել միջոցառում: Միջոցառման կազմակերպիչները 8-րդ դասարանների դասղեկներն էին` Անետա Տոնյանն ու Անահիտ Ներսիսյանը: Դահլիճը կահավորված էր ՀՀ և ԱՀ խորհրդանիշներով, համակարգչով և պրոյեկտորով: Ոգևորող էր այն հանգամանքը, որ բոլոր մասնակից աշակերտներն ու կազմակերպիչ ուսուցիչները կրում էին զինվորական համազգեստ: Գրական-գեղարվեստական ցերեկույթը հագեցած, հետաքրքիր ու բովանդակալից էր: Աշակերտներն ասմունքում էին արտահայտիչ, մեծ հպարտությամբ ու վարպետությամբ ցուցադրում զինվորական զորավարժություններից հատվածներ: Նրանք իրենց խոսքում ընդգծեցին, որ հայրենիքի պաշտպանությունը, ողջ ժողովրդի պարտականությունն է, բայց առանձնահատուկ դերը երկրի զինված ուժերինն է: <<Հպարտությամբ կարելի է ասել, որ Հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկն է, քանզի նրա զինանոցի ամենաուժեղ և անպարտելի զենքը հայրենասիրությունն է…Սեփական բանակ ունենալու հայերիս երազանքն իրականություն է արդեն 26 տարի: Հայոց բանակը մեր պետականության լինելիության յուրահատուկ խորհրդանիշն է, աշխարհում մեր տեղն ու դիրքն ապահովողը: Շնորհավորում ենք մեզ բոլորիս Հայոց բանակի օրվա առթիվ` մեր երկրին ցանկանալով խաղաղություն ու բարեկեցություն, մեր բանակին` մարտունակություն և անկոտրում ոգի, զինվորներին` նվիրում և բարի ծառայություն>>,- եզրափակեցին դպրոցականները: Դպրոցի երաժշտության ուսուցչուհի Դիանա Աբրահամյանի սովորեցրած ռազմահայրենասիրական երգերն ու պարերն առանձին շուք հաղորդեցին միջոցառմանը: Միջոցառման կազմակերպիչներ Անետա Տոնյանի և Անահիտ Ներսիսիյանի անմնացորդ նվիրվածության և անխոնջ աշխատանքի շնորհիվ միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում: Հանդիպման վերջում Շեֆ զորամասի կապիտան Բաբայանն անցկացրեց Արիության դաս` նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: Նա ներկայացրեց Հայոց բանակի պատմությունը և ընդգծեց, որ ՀՀ ԶՈՒ-ը կազմավորվել են բավականին բարդ և հակասական ժամանակաշրջանում (աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները` փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև): Զորամասի կապիտանը հանգամանորեն ներկայացրեց Զինված ուժերի զարգացման ժամանակային փուլերը:

Ստեփանակերտ, ք. Ստեփանակերտի թիվ 6 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.