News

Ջահերով արշավ

Educational 2018-01-29

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը միշտ շատ հետաքրքիր է նշում Հայոց բանակի ծնունդը: Դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները արշավ են կազմակերպում գյուղից վերև գտնվող Համոյի աղբյուր կոչվող անտառամաս: Այնտեղ նրանք վառեցին խարույկներ, ապա կազմակերպվեցին ռազմասպորտային խաղեր /հրաձգություն, պարանի ձգում, ձեռքի ծալում և այլն/: Աշակերտները մեծ ոգևորությամբ երգում էին հայրենասիրական երգեր, հիշում հայոց բանակի կազմավորման գործում մեծ դեր ունեցած գործիչներին, հայոց բանակի անցած կարճ, բայց հետաքրքիր մարտական ուղին: Մութն ընկնելուն պես աշակերտները վառեցին ջահերը և, երթով հայրենասիրական երգեր կատարելով, իջան գյուղ: Միջոցառումը նպաստեց աշակերտների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: Միջոցառման կազմակերպիչն էր դպրոցի զինղեկ Մ. Դավթյանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.