News

Ովքե՞ր են Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Sports 2018-01-29

Հայտնի են դարձել Երևանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները՝ ըստ քաշային կարգերի։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 85 ըմբիշ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ազգային հավաքականի հիմնական անդամները: Չի մասնկցել միայն օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Առաջնությունն անցկացվել է նոր կանոնակարգով՝ 10 քաշային կարգերում։ Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին։ Հայաստանի չեմպիոններն և մրցանակակիրներն են. 55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան, 3․ Խոսրով Ադամյան, 3․ Սամվել Հակոբյան 60 կգ 1․ Արմեն Մելիքյան, 2․ Գևորգ Ղարիբյան, 3․ Արարատ Մանուչարյան, 3․ Գևորգ Մելիքյան, 63 կգ 1․ Սլավիկ Գալստյան, 2․ Հրաչյա Պողոսյան, 3․ Արթուր Գալստյան, 3․ Խորեն Երիցյան, 67 կգ 1․ Կարեն Ասլանյան, 2․ Ասլան Պողոյան, 3․ Արսեն Կալաչյան, 3․ Ավետիք Գրիգորյան, 72 կգ 1․Արման Բաղդասարյան, 2․ Հրանտ Կալաչյան, 3․ Գևորգ Դոխալյան, 3․ Արտավազդ Վարդանյան, 77կգ 1․ Կարապետ Չալյան, 2․ Արսեն Ջուլֆալակյան, 3․ Գևորգ Թադևոսյան, 3․ Սերյոժա Բերնեդյան, 82կգ 1․ Էդուարդ Սարգսյան, 2․ Սարգիս Քոչարյան, 3․ Էրիկ Էլոյան, 87կգ 1․ Մաքսիմ Մանուկյան, 2․ Արթուր Շահինյան, 3․ Շալիկո Սողոմոնյան, 3․ Գեղամ Թորգոմյան, 97 կգ 1․ Վաղինակ Մինասյան, 2․ Կարեն Աբգարյան, 3․ Նարեկ Դարբինյան, 130 կգ 1․ Էդգար Խաչատրյան, 2․ Հակոբ Թադևոսյան, 3․ Մոսկով Մղդեսյան, 3․ Գուրգեն Սահակյան: Առաջնությանը ներկա են եղել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.