News

2016թ.-ից յուրաքանչյուր 1-ին դասարան հաճախող երեխա պետության կողմից համակարգիչ կստանա

Educational 2013-08-24

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նիստ` նախարար Ա.Աշոտյանի գլխավորությամբ: Քննարկվել են ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակման վերաբերյալ հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից: «Մենք ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերց սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործուենությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.