News

Մանկավարժների աշխատավարձերի նվազում չի եղել

Featured 2018-01-26

2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել. այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: «Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել՝ դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները»,- ասված է ԿԳՆ հայտարարության մեջ։ Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.